Վերջին ճամբարը Սեբաստացի կրթահամալիրում:

Ահա և եկել են մեր վերջին օրերը միասին։ Մենք ավարտել ենք ավագ դպրոցը։ Մենք արդեն ուսանողներ ենք ։ Մենք արդեն ունենք նպատակ եւ ուժեղ հավատ հաջողության մեջ, կայուն հույս պայծառ ապագա ունենալու մեջ եւ ունենք ամենքս գայթակղության քարերով անհատական ճանապարհ դեպի մեր ընտրած մասնագիտության:

Առավոտ էր։ Բոլորը արդեն դպրոցում էին։ Տղաները վերնաշապիկով ու փողկապներով եւ աղջիկները գեղեցիկ զգեստներով պատրաստ էին պարել վալս միասին. Որոշ ծնողներ երջանկության արցունքներ էին թափում, ուսուցիչները հպարտանում էին իրենց ապագա ուսանողներով և անընդհատ նկարահանում էին նրանց ելույթներն ու երգելը ։ Ծրագրում, սակայն, ոչ միայն վալս էր. մենք երգեր էինք երգում ՝ Խորոտիկ մայրո, Iմ ջան Երևան, Երևանը մենք ենք. մենք պարում էինք ՝ Յարխուշտա, Ռոստամ Բազի, Hետ ու առաջ, Իշխանաց…

Մեզ ասում էին, որ մեզ Հայաստանի տարբեր անկյուններ կուղարկեն որպես վերջին եռօրյա արշավ։ Բայց այն, թե ուր են մեզ ուղարկում են, և որ մենք այնտեղ տեսնում ենք, ոչ ոք կանխագուշակել չի կարող. Ընկեր Հայարփիի եւ ընկեր Ազնիվի խումբը, որտեղ ես էլ եմ եղել, ուղարկել էին Դիլիջան ։

Դժվար էր նոր մարդկանց համար բացվել, հատկապես մեր վերջին արշավին, և հատկապես երբ հասկանում ես, որ Դիլիջանում դուք երեք օր եք, իսկ հետո արդեն հնարավոր է ՝ չեNք տեսնի։ Բայց դուրս եկավ և լավ կողմը, մենք փորձում էինք ավելի քիչ նեղանալ միմյանցից և ավելի շատ ծիծաղել և ուրախանալ:

Կային շատ գեղեցիկ վանքեր; բնությունն այնքան լավն էր, որ ուզում էիր մի քար, մի պատառ քեզ հետ վերցնել տուն; թռչունները երգում էին, մեր հյուրատան այգու տանձենին կաղնու նման հաստ և մեծ էր աճում, զբաղեցնելով այգու կենտրոնական մասը;բացի այդ, այգում /Lilium bulbiferum/ տեսակի ծաղիկներ էին աճում; բարդիները, որոնք շրջափակում էին տունը, սպիտակ փափկամազով պատված սերմերը տարածում էին ամենուր:

Վանքերը, որոնք ես հիշատակեցի, Գոշի վանքն էր, Աղավնավանքը, Ձուղթակ վանքը; նաև լճերը և գետերը ՝ Գետակ, Պարզ լիճ… (Nերեցեք մյուսները չեմ հիշում):

Մեր երեք օրերը լի էին զրույցներով և խաղերով, հետաքրքիր բաներով, որոնք մենք իմացանք միմյանց մասին ։

P.S ։ մենք Չիպս և «Դոշիրակ» էինք գնում ՝ ուսուցիչներին շփոթության մեջ գցելով, թե ինչպես ենք մենք նման բաներ ուտում ։

Հիմնականում ես շատ եմ գրում և պատմում, բայց հիմա շատ եմ տխրել, որ այլևս գուցե չեմ ճանապարհորդելու Արատես, Տավուշ, Դիլիջան…

Ես ցանկանում եմ, որ դուք մի պահ պատկերացնեք ձեզ մեր կողքին, տեսնեք մեր ուրախությունը և ՞՞քայլեք՞՞ մեր հետ Դիլիջանով՝ մեր վերջին միասնական խմբով այցելած վայրով:

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы