Ես առաջ սովորում էի 56 Ստեփան Զորյանի անվան դպրոցում: Ավարտելուց հետո, ես փոխվեցի Զեյթունում գտնվող Եվրոպական քոլեջ:
Այնտեղ ես երկար չմնացի: Ցավոք, իմ դասարանցիներից մի քանիսն էին ինձ հոգեհարազատ: Միգուցե դա էր պատճառը, որ դասերը շատ միանման էին անցնում: Սակայն ես չուզեցի դրան հարմարվեմ և, ինչպես ասում էր իմ մի լավ ընկերը, ՙՙհոսանքի ուղղությամբ լողացող ձկների մեջ ջրվեժի վրայով թռչող սաղմոնն՚՚ էի:
Եվ ահա՝ ես ուրիշ դպրոցում էի: Առաջին իսկ օրվանից ինձ զգում էի, ամկեղծ ասած, ազատ արձակած թրջնի պես՝ տարածքը ավելի մեծ էր, առաջին հարկում մարմարյա սրահ կար (ես այնտեղ պարել եմ Մայքլ Ջէքսոնի մնան =D), պարադահլիճ, մեծ դահլիճներ մարմնամարզության, տեկվանդոյի, բասկետբոլի և անգամ սուսերամարտի դասերի համար:
Ինձ համար հաճելի անակնկալ էր ՙՙՄուտք ճամբար՚՚ նախագիծը: Այն նրանով ներկայացնում էր 3օրյա ճամփորդություն դասատուների կողմից ընտրված տեղերով Հայաստանի տարածքի մեջ և տարածքից դուրս:
Մեր առաջին վայրն էր Այգեձորը: ՙՙՄեր՚՚ նկատի ունեմ մեր եռյակի՝ Լիանա Մելքոնյան, Լուսինե Խաչատրյան (առաջ այդ դպրոցում սովորող) և ես: Մեր եռյակի հետ միասին գալիս էին նաև շատ ուրիշ սովորողներ և այնպիսի հրաշալի և հետաքրքիր ուսուցիչներ ինչպես Իրինա Ապոյանը, Աննա Երիցյանը և Վարդան Կարապետյանը: Մենք գնում էինք սարեր՝ լսելու անհնարին պատմական փաստեր ընկեր Վարդանից, երթեվեկում էինք գյուղեր՝ երգելու հարազատ և նույն ժամանակ հեռու ժողովրդական երգեր ընկեր Աննայի հետ, գալիս էինք հյուրատուն՝ թեև հոգնած, բայց ուրախ, գալիս էինք նստելու տաք բուխարու շուրջ, անեկդոտներով և պատմություններով փոխանակվելու, ածխի վրա կարտոֆիլ տապակելու և համտեսելու և այլ հաճելի բաներ անելու համար: Ապա, բաժանելով սենյակները տղամարդկանց և կանանց միջև, մինչև ուշ գիշեր քարտ էինք խաղում, խոսում, ըմպելիք և չիպսեր տալիս սենյակից սենյակ, երաժշտություն լսում, ծիծաղում և, բոլորին բարի գիշեր մաղթելով, փաթաթվում տաք ծածկոցի մեջ, կամ մտնում քնապարկի մեջ, և սպասում ուրախ և երբեք առաջվանին չնմանվող առավոտյան:
Մի օր, ընկեր Աննան նկատեց, թե ես ինչպես եմ սեղանից նրբերշիկի և պանրի կտորներ տանում բակում ինչ-որ ծայր և հարցրեց.
- Այդ ո՞ւմ համար է: Էտ ի՞նչ էս անում:
- Մի փոքրիկ ձագի մոտ եմ տանում:
- Ձագի՞:
- Այո: Շատ սոված է երևում:
Մենք դուրս եկանք և կատվի ձագուկը, մրսած և փոքր, իմ ոտքերի մոտ կծկվեց՝ ջուր և միս խնդրելով: Ես նայեցի նրան և ապա ընկեր Աննային, ով նույնպես դուրս եկավ, ապա ընկեր Իրինային, ով ոչինչ չասաց, այլ ընդամենը ժպտաց, ծիծաղալով. - Ամեն ինչ պարզ է քեզ հետ, ՙՙԿատվասեր՚՚:
Մինչև հիմա նա ինձ այդպես է անվանում: Դա հաճելի է =)
Մեր հաջորդ նպատակակետը Արատեսն էր: Առաջին օրը շոգ էր, տաք, թեթեվ քամիով: Արևը բարձր էր, թռչունները երգում էին, թաց քարերի մամուռը օդին տալիս էր հատուկ բույր: Ավտոբուսի կանգնեցման վայրից ոչ հեռու պետք է լիներ մեր կացարանը, բայց տունն ու քնելու տեղը և դրանում գտնվող խոհանոցը կոտրված էին և չէին վերանորոգվում:
Մենք ստիպված էինք իջնել նեղ արահետի լանջով ՝ տրորված հալված ձյան մեջ: Սայթաքուն էր, պայուսակները ծանր էին, ուղևորությունից հետո ոտքերը թույլ էին, և մենք դեռ հեռու էինք:
Այդ ժամանակ, բոլոր աղջիկները և ես նայեցինք ուսուցիչներին, նայեցինք տղաներին և, թողնելով նրանց վրա մեր ճամպրուկները և պայուսակները, արագ քայլով անցանք առաջ:
Մեր գործերը, սկզբում, սովորականից առանձնապես տարբեր չէին՝ արթնանալ յոթին, ուտելիք պատրաստել, նախաճաշել, ձեռքի ուղեբեռ հավաքել, ջուր և խորտիկներ վերցնել և այլն, և այլն …
Բայց ամեն ինչ փոխվեց ընդամենը մեկ երեկո, ընդամենը մեկ գիշեր. Մենք լսեցինք մեր պատուհանների ետևում ձնաբքի սուլոցը, տեսանք, թե ինչպես է ջրի խողովակների և նկուղի ամբողջ ջուրը սառել: Բուխարիում վառված կրակը շատ աղոտ ջերմություն ուներ, և բոցը սարսափելի անկայուն էր `-14 ցելսիուս ջերմությամբ գիշերվա համար սարի լանջին գտնվող գյուղում:
Լուսինեն, ես, մեկ այլ աղջիկ և Լիաննան մեկ սենյակում էինք. Լուսին և ես իրար հետ կծկված, Լիաննան երեք տակ ծածկոցներով, իսկ աղջիկը՝ կրակին հետեվելուց քուն էր մտել:
Եկեք համաձայնենք, որ դա մեզ չեր խանգառում լավ ժամանակ անցկացնել, այն էլ երբ ընկերներով էինք:
Սակայն, կես տարի հետո, պատճառը չբացատրելով, Լուսին գնաց:
Նոր կիսամյակում մեզ միացան մի խումբ բարի և լավ ընկերներ՝ Վեռա Նարիմանյանը, Ալեն Ավետիսյանը, Վիվիան Ղարիբյանը; Վայոց ձորում ճամբարից հետո՝ Էվա Սադոյանը, Անի Հակոբյանը, նրա ընկերուհի Մագան, ծանոթացանք Վիվիի շատուշատ ընկերների հետ և, եկեք տեսեք, որ 2019 ից 2021 թիվ միասին էնք =D:
Երկար-երկար կարող եմ դեռ պատմել, սակայն ժամանակ ընդհանրապես չմնաց… Արդեն մայիսում մենք ասում էնք ՙ՚ցտեսություն՚՚ , իսկ հուլիսին ընդմիշտ մնում միմյանց մտքում, սրտերում և միասնական վերջին պահերը պահպանած նկարներում…
Ցտեսություն և անչափ շնորհակալություն Ձեզ ուսուցիչներ և ընկերներ, և Քեզ՝ դպրոց:
Անչափ սիրով, Մարգարիտա:
