| Որպես Լայերսրի որդին, որպես ՈՒլիս մի, թողած և հող և տուն, Անցա ծորվեր ու ցամաքներ ես — Ամեն տեղ օտար և անխնդում։ ՈՒ հոգնած քայլով ահա կրկին Վերադարձնում եմ հայրենի հող, Դեպի քարերըրդ ազնիվ ու հին, Եվ խրճիթներըդ ահով նիրհող։ Նվագով անուշ քանի սիրեն Կանչում էին ինձ և կախարդում, Բայց սիրտըս մաքուր, որպես ցորեն, Պահեց անունըդ վշտում արթուն։ Ցուրտ հեռուներում, անլռելի Կրկեսների մեջ սրտով մոլոր Երազում էի քո սիրելի Եվ մեղմ երգերը, որպես օրոր։ ՈՒ կարոտակեզ ահա կրկին Վերադարձնում եմ, որ առհավետ ՈՒնկնդիր լինեմ քո հին երգին Եվ լամ, լամ անուշ քո երգի հետ.․․ Որպես — ինչպես, ասես, ինչպես որ Լայերտ — անուն որդի — արու զավակ Ուլիս — Թողնելով տեղ և տուն անցավ ծովեր և ցամաքներ անխնդին — տխուր, ունայն Հոգնած քայլերով կրկին հետ է գնում լքած տունը, որ պատված է քարերով և վախով քնող խրճիթներով: Նվագով և երգերով նրան փորձում էին պահել, բայց նա հոր անունը անգան վշտի ժամանակ հիշուն էր: Ցուրտ օրերին, կրկեսների մեջ մոլորված, երազում էր կրկին լսել մանկության երգերը: Եվ ահա ետ է դառնում, որ լացի և լսի հոր երգերը: |
