1* /Մի բուռ աշուն բերեք/
Երբ նստում եմ պատուհանի մոտ և մտածում եմ աշնան մասին, մտքիս գալիս են ոսկեզօծ ծառեր, չոր արևածաղիկներ, վարդերի թփեր, խաղողի վազեր և բազում բազում արտեր պատված ցորենի այդ աննկարագրելի մեղմ և նուրբ գույնով, որը տեսնելով մտածում եմ. Ախ՜, այս ամենը… Այս աշունը…
Եթե ինձ հարցնեին, թե ինչպես կպատկերեի աշունը, ես սկզբից կասեի այլ բաներ, ապա, մտածելով և շուրջս նայելով կասեի՝ կնոջ տեսքով — կնոջ, որ երեք դեմք, երեք տարիք ունի: Նա մեկ փոքր է, մանուկ՝ խաղաղ և չարաճճի, մեկ պատանի՝ սիրահարված ու անչափ խայտառ, եվ դրանով հիշեցնում է տղամարդու, ով փորձում է իր կնոջը զարմացնել, և գալիս է պահ երբ նա ծեր է, տերևները թեթև շնչից պոկվում են եվ պարում, հիշեցնելով Չայկովսկու «Ծաղիկների վալսը», չնայած նրան որ վալսն գարնան մասին է:
Եվ հիմա եթե խնդրեմ բերել մի բուռ աշուն՝ բերեք մեկ սերմ, ցորեն և չոր ծաղիկ…
2* /Իմ աշունը/
Աշունը Աստծու ամենահիասքանչ արարքն է: Երբ քայլում էս որևէ անտառում, որտեղ ամեն ինչ պատված է ոսկեզօծ տերևներով, հասկանում էս որ նման հիանալի տեսարան չկա աշխարհում… Իմ աշունը տարբերվում է ուրիշների աշունից: Այն ավելի կախարդ ական է : Նրա երգի հնչյունները համահունչ են իմ երազանքներին: Նրա երգը կախարդում է կյանքը: Դուրս եմ նայում.
«Մի՞թե սա իսկական աշնանային օր չէ: Պարզապես այն մելանխոլիան, որը ես սիրում եմ, — դա է դարձնում կյանքը և բնությունը ներդաշնակ: Թռչունները խորհրդակցում են իրենց արտագաղթի մասին, ծառերը հագնում են փչացող կամ գունատ երանգները, և սկսում են հեղեղել գետնին, որի վրա այդ ոտնահետքերը չեն կարող խանգարել երկրի և օդի զսպմանը, մինչդեռ նրանք մեզ տալիս են բույր, որը կատարյալ ցավազրկող է `անհանգիստ ոգու համար: Իմ հոգին հենց դրան է ամուսնացած, և եթե ես թռչուն լինեի, ես թռչելու էի երկրի վրայով ՝ փնտրելով հաջորդական հաջողակ աշուն… »:
Շատ եմ սիրում մեջբերել գրողներից, և ահա.
Ռայներ Մարիա Ռիլկե
«Ոչ մի այլ ժամանակ (բացի աշունից) երկիրը թույլ չի տալիս, որ ինքնուրույն ներծծվի մի հոտով, հասունացած հողով. Մի հոտով, որը ոչ մի դեպքում չի զիջում ծովի հոտին՝ դառը այնտեղ, որտեղ այն սահմանակից է ճաշակին և ավելի շատ մեղրաբլիթ է նման այնտեղ, որտեղ դու զգում ես, որ հուզիչ են առաջին հնչյունները: Իր մեջ խորություն կա, մթություն, համարյա գերեզմանի…»:
